![]()
Երևան քաղաքում՝
Մայիսի 31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ի կնվազի 8-10 աստիճանով։
![]()
![]()