Զորահանդեսը հաջողված եմ համարում, բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ ցուցադրել ենք․ Պապիկյան

Այս զորահանդեսը հաջողված եմ համարում։ Այն յուրօրինակ հաշվետվություն էր և լավ հնարավորություն՝ ցույց տալու մեր կատարած աշխատանքը։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Քանի որ սա հաշվետվություն էր, մենք ներկայացրել ենք վերջին տարիների գնված մեր սպառազինությունը, և բնական է, որ ամբողջ զինանոցը չէ, որ ցուցադրել ենք։

Զորահանդեսի կարևոր բաղադրիչներից էին նաև հայրենական ռազմարդյունաբերության նմուշները, որոնք նույնպես հանձնվեցին մեր հանրության դատին»,- ասաց նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ