Սերժ Սարգսյանն ասում էր՝ 80-ականների զենքեր. 2018-ի դրությամբ 70 %-ը եղել է 50-70-ականների. վարչապետ

Քանդված է եղել ժառանգություն թողնված բանակը, սպառազինության 70 տոկոսը եղել է մաշվածության վերջին աստիճանի, օրվա ասուլիսում հայտարարել է վարչապետը, նշել՝ Հանրապետության հրապարակում չի ցուցադրվել գեթ մեկ միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, և որը արտադրված չէ Հայաստանի համար:

Գազի պայմանագրի հնարավոր վերանայման մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդպիսի նամակները Հայաստանի համար նորություն չեն: Երկաթուղու հետ կապված խնդիրը լուծելու համար աշխատում են Ռուսաստանի գործընկերների հետ՝ գտնելու փոխշահավետ լուծումներ: Պետության ղեկավարի խոսքով՝ մեր երկրի տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, Հայաստանի տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ:

Վարչապետը նշել է՝ հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ, որոնց անկյունաքարը TRIPP նախագիծն է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ