Շնորհակալություն ռազմարդյունաբերողներին՝ ինժեներից մինչև ձեռնարկատեր, պետական ծառայողից մինչև կիրառող զինվորներ․ Հակոբ Արշակյան

«Երազանքից՝ իրականացում։ Ռազմարդյունաբերական համալիրը կայացավ մի քանի տարվա քրտնաջան աշխատանքի, անկոտրում կամքի և մտքի թռիչքի ուժի շնորհիվ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Շնորհակալություն ռազմարդյունաբերողներին՝ ինժեներից մինչև ձեռնարկատեր, պետական ծառայողից մինչև կիրառող զինվորներ։ Ձեր թռիչքն անկասելի է, մեր պետության թռիչքն անկասելի է։

Շնորհավոր Հանրապետության տոնը։ Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-նշել է նա և կից տեսանյութ հրապարակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ