![]()
Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին առավել, քան երբևէ համախմբված է իր պետության և պետականության շուրջ, այսօր մեր քաղաքացին առավել, քան երբևէ սիրում է իր պետությունը: Այսօր մեր պետությունն ավելի անկախ է, ինքնիշխան, զարգացած, քան երբևէ:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․
«Հետևաբար, ՀՀ քաղաքացին թույլ չի տալու հետ գցել պետության զարգացումը, վտանգել պետականությունը՝ մերժելով դիվերսանտ կալուգացի օլիգարխին, ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչներ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Լուկաշենկոյի տեղացի ներկայացուցիչ Ծառուկյանին, նրանց հավելվածներին:
Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, հունիսի 7-ին քաղաքացու հաղթանակի օրն է լինելու»։
![]()