Ծառուկյանը մեկնաբանում է՝ ինչու են իրեն ասում «Դոդի Գագո»

Քարոզարշավի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իր կեղծանունին: Նա մանրամասնել է, թե ինչու են իրեն ասում՝ «Դոդ»:

«Ես կարող եմ ասել, որ ցանկացած երևացող, աշխույժ մարդ միշտ էլ մականուններ ունեն: Էն մարդիկ, որ իրենցից բան չեն ներկայացնում, մականուն չունեն:

Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե ծածկանուն ունենաս: Մի բան ավելացնեմ իմ մականվան հետ կապված, որ աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, իմանալու համար՝ ով է էս երիտասարդը՝ Դոդենց Գագոն, Դոդի Գագոն։

Իմ ցեղի մեջ, մեծ ամանները, որ կոչվել են «դոդի ամաններ», դրանով են հաց կերել»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ