![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է՝ ինքը ՀՀ ընտրություններում կարող է հաղթել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն:
Այս մասին նա ասել է Կառավարությունում հրավիրած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ եթե հաղթանակն իրենից գողանան, ինքը պատրաստ է հեղափոխություն անել:
Կառավարության ղեկավարը շեշտել է. «ՀՀ իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ»:
![]()