Դու պատրաստվի, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին

«Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»:

Այս մասին դիմելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նրա վերջին հայտարարություններին:

«Ծառուկյանը, որ ասում ա՝ «ապացուցի, որ շպիոն եմ»։ Ինքն օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ։

Էդ ժարգոնն էլ… ասում եմ՝ մի հատ խելքդ գլուխդ հավաքի, քեզանով էլ կզբաղվենք, Ծառուկյա՛ն Գագիկ»,- հավելել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ