![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 3-րդ դատական հայցը ներկայացնել Սամվել Կարապետյանի կամ «Ուժեղ Հայաստանի» դեմ։
Այս մասին նա հայտնել է զորահանդեսից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան:
«Եվս մի դատական հայց եմ ներկայացնելու․ հեղինակը կա՛մ կուսակցությունն էր, կա՛մ անձ էր, որովհետև երեկ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հայտարարել են, որ ես հաստատել եմ, թե 300 հազար ադրբեջանցի է գալու կամ վերաբնակեցվելու Հայաստանում։ Ակնհայտ է, որ 3-րդ ներողությունը պետք է խնդրի Սամվել Կարապետյանը»,- համոզմունք է հայտնել վարչապետը:
![]()