Փաշինյանն իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ. Թրամփը աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետին

Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետին: Նա գրել է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ մեծ ընկերը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ ՝ խաղաղություն և բարգավաճում Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, տեսլականը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։

Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը կսկսեն միասին շարժվել «Թրամփի ուղիով» դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր մեծ ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։

Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք կբարձրացնենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան աննախադեպ բարձունքների։

Դարձրեք (Հայաստանը) կրկին մեծ»-MAGA»,- ասվում է գրառման մեջ։

«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»,- սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հրապարակմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ