Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար կլինի

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-17:00-ին, Երևանի կենդանաբանական այգում իսկական տոնախմբություն է լինելու։

Կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ ավտոբուսը, որն ամեն օր Երիտասարդական մետրոյի մոտից քաղաքացիներին անվճար բերում է այգի, կանգառում կլինի առավոտյան ժամը 09։30-ին, որտեղից կշարժվի մի քանի ժամային գրաֆիկով։

Կենդանաբանական այգուց հայտնում են նաև, որ 16 տարեկանից բարձր քաղաքացիների համար այգի մուտքի արժեքը կարժենա 1000 դրամ։

Այգում այդ օրը սպասվում են անակնկալներ և հյուրասիրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ