Հրահանգ են ստացել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել. ՌԴ-ն տհաճ զգացողություններ ունի

Ուտրեխտի համալսարանի հետազոտող, քաղաքագետ Հրայր Մանուկյանը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցելությունը կարևոր է 3 առումով:

Ըստ նրա՝ նախ՝ այս այցը փաստում է, որ TRIPP-ը ոչ միայն թղթին են հանձնել, այլև իրագործելու համար լուրջ աշխատանք է տարվում, երկրորդ՝ ՀՀ իրավազորության ներքո է գործելու նախագիծը:

Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ իշխանությունը Թրամփի վարչակազմի հետ շատ լավ հարաբերություններ է հաստատել, և Միացյալ Նահանգները հաստատում է, որ մեծ հաճույքով ցանկանում է ՀՀ ներկա իշխանությունների հետ շարունակել համագործակցությունը:

Միաժամանակ Մանուկյանը նկատում է, որ այս ամենից ռուսական կողմի մոտ տհաճ զգացողություններ և խանդ են առաջանում:

Զրուցակիցը կարծում է, որ ռուսական կողմը Հայաստանի ընդդիմությանը խորհուրդ է տվել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել, որպեսզի դելեգիտիմացնեն ընտրությունները: Մանուկյանը, սակայն, համոզված է, որ դա չի հաջողվելու:

«Հայաստանում այլևս ժողովուրդը եթե ուզենա իշխանությանը հեռացնել, կհեռացնի: Ընտրություն չկեղծելը Նիկոլ Փաշինյանի ինքնությունն է: Սպասվող ընտրությունները լինելու են ազատ և արդար: Ընդդիմությունն էլ գիտի, որ ընտրությունները չեն կեղծվում, և կտեսնեն, որ փոքրամասնություն են»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ