![]()
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի», -«Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին՝ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, իրենք կկասեցնեն կամ կչեղարկեն գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։
«2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ուղղված նամակը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- հայտարարել էր Զախարովան:
![]()