Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը

Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ Ռուսաստանի Դաշնության տարածք «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը կասեցնելով:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։

«Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել՝ կասեցնելով «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։ Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկությանը… արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման»,- պնդում է գերատեսչությունը իր հաղորդագրության մեջ։

Ռոսպոտրեբնադզորը համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ