«3-րդ անգամ ընտանիքի 12 անդամով քեզ ենք ընտրելու», «Ոչ մի ղեկավար ձեր արածի 5%-ը չի արել». քաղաքացիներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմակիցների հետ քարոզարշավի հերթական օրն անցկացնում է Երևանում:

Շրջայցերի ժամանակ ՀՀ վարչապետին մոտեցած քաղաքացիները լուսանկարվել են նրա հետ, ջերմ խոսքեր փոխանցել, աջակցություն հայտնել:

«Շատ ենք Ձեզ սիրում, էսքան ժամանակ ոչ մի ղեկավար ձեր արածի 5%-ը չի արել»,- ասել է վարչապետին մոտեցած քաղաքացին:

Մեկ այլ քաղաքացի հայտարարել է, թե աջակցում են ՀՀ կառավարության քաղաքականությանը և պատրաստ են կրկին ընտրել վարչապետին:

«3-րդ անգամ ընտանիքի 12 անդամով քեզ ենք ընտրելու»,- ասել է քաղաքացին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ