Դպրոցի տարածքը Սերժի փեսան վերցրել դղյակներ է սարքել. Ջրվեժի բնակիչները՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմակիցների հետ քարոզարշավի հերթական օրն անցկացնում է Երևանում:

Ջրվեժում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին տեղի բնակիչները հայտնել են, թե Սերժ Սարգսյանի փեսան իրենով է արել դպրոցի տարածքը, այնտեղ սարքել դղյակ: Կինը նաև շնորհակալություն է հայտնել մանկապարտեզի կառուցման համար ու հետաքրքրվել դպրոցի կառուցմամբ:

«Եթե Սերժի տարածքը լինի, հետ կվերցնենք, ո՞նց կարող է դպրոցը Սերժի տարածքը լինել, գործո՞ղ դպրոց է»,- հարց է ուղղել Փաշինյանը:

Ի պատասխան՝ բնակիչները հայտնել են, թե դպրոցը չկա, տեղում դղյակներ են կառուցված:

Վարչապետի խոսքով՝ եթե տարածքներն ապօրինի կերպով են սեփականաշնորհվել, կվերադարձվեն պետությանը:

Մեկ այլ քաղաքացի աջակցություն է հայտնել վարչապետին, հորդորել չկոտրվել և «պինդ մնալ»:

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհել է դանդաղող արդարադատությունից: «Մինչև ե՞րբ ենք դիմանալու էս տականքների ձեռը, ինչի՞ միանգամից արմատախիլ չեք անում»,- հարցրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ