Ծառուկյանը պաթոլոգիկ ստախոս է․ չհրապարակեց ազատված 52 պարեՏների անունները, Թևանյանն անցա՞վ առյուծի վանդակով

«Ծառուկյանը չհրապարակեց Կոտայքում ազատված 52 պարեկների (պարեՏների) անունները, հետևաբար ստեց»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․

«Բնականաբար Ծառուկյանը ստում է նաև, երբ ասում է՝ պատերազմից հետո ունենք 10 հազար հաշմանդամություն ունեցող, որովհետև պատերազմից հետո մենք ունեցել ենք մոտ 700 հաշմանդամություն ունեցող (ինչը, անկասկած, նույնպես ցավալի թիվ է):

Հետևաբար Ծառուկյանը պաթոլոգիկ ստախոս է: Հա, մեկ էլ՝ Թևանյանն անցա՞վ առյուծի վանդակով: Էդ էլ էիր երեկ խոստացել, բայց դե դու խոստում պահող էլ չես:

Հ.Գ. Մի բան է լավ՝ սովորել է հաշմանդամ ասելը առանց վ-ի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ