![]()
Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ և կարծում եմ, որ իմ էմոցիաները արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ նկատելով, որ այն, ինչ տեսնում ենք, իր ընկալմամբ, նման է 2018-ի Թավշյա հեղափոխության պրոցեսներին։
«Եթե 2018-ին արդյունքում մենք հեղափոխությունն անվանեցինք ոչ բռնի, թավաշյա հեղափոխություն, այս անգամ պրոցեսները ես պայմանական անվանում են երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաներն են շատ ակտիվ և իրականում իրենք են էս քաղաքական պրոցեսի հիմնական էներգիայի աղբյուրը, ինչը շատ խորհրդանշական է և պարտավորեցնող։
Ես պատկերացնում եմ Հայաստանը խաղաղ, ինքնիշխան, խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ ստորագրված, վավերացված, սահամանզատումն ավարտված, ճանապարհները բացված և 15 տարի հետո ՀՆԱ-ն իրական արժեքով առնվազն կրկնապատկված։
Այսինքն, ժողովրդավարական, ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, որը պայմանական ասած խաղաղության խաչմերուկն է»,- ասաց վարչապետը։
![]()