![]()
Նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակիցների և համակիրների հետ Արաբկիր վարչական շրջանում է:
Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ, ինչպես հայտնել ենք, ընդհարում է եղել վարչապետի ու մի կնոջ միջև:
Բացի այդ, համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:
Փաշինյանը միջադեպին անդրադարձել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում:
«Դուք Ղարաբաղի ժողովրդին էլ եք ստրկացրած պահել, էս որ ուղարկում եք՝ գան, վարչապետի դեմը խոսան: Ինչի Ղարաբաղում կարային մի հատ վարչության պետի տեղակալի դեմը սենց կանգնեին, խոսա՞ն, գլխից կկրակեին:
Հիմա եկել, ուզում եք Հայաստանի ժողովրդին ստրկացնե՞ք: Հատտ-հատ մասկեքներդ հանելու եմ, մտցնելու եմ համապատասխան տեղը: Ռոբն էլ կարա մասկա հագնի էսօրվանից, Սերժն էլ, կալուգացին էլ, Գագոն էլ, որովհետև դուք էն գլխից եք Ղարաբաղը ստրկացրել, հիմա ուզում եք Հայաստանը ստրկացնել: Ոնց 90-ականների սկզբին մի զույգ բոթասով եկել եք, տենց ես ձեզ հասցնելու եմ մի զույգ բոթասի մակարդակի:
Ես ասում եմ, քաղաքացիները որ գալիս են դեմս կանգնում, ինչ ուզում ասում են, եկեք, ասեք, ես ձեզ կլսեմ, բայց երբ ձեր խոսքն ավարտեք, պատրաստ եղեք համարժեք պատասխանը լսելու»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()