Արմավիրի գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է աշակերտին

Հոկտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։15-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցում ռազմագիտության ուսուցիչը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա ռազմագիտության ուսուցիչը , դասաժամի ընթացքում դասը խանգարելու պատճառով մի քանի անգամ ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում ուսուցիչն ու աշակերտը ներկայացել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ