![]()
Հարցազրույց Փարիզ Սիտե համալսարանի արյունաբանության պրոֆեսոր, Ժորժ Պոմպիդուի անվան եվրոպական հիվանդանոցի արյունաբանության բաժանմունքի ղեկավար և «Le Laboratoire de la République» վերլուծական կենտրոնի առողջապահական հանձնաժողովի ղեկավար Դավիդ Սմաջայի հետ -Ինչի՞ց առաջացավ Ձեր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
-Բացի այս փոքր երկրի պատմությունից, որը դրոշմված է Հայոց ցեղասպանության ողբերգությամբ՝ քսաներորդ դարի ամենամութ էջերից մեկով, Հայաստանի նկատմամբ իմ անձնական հետաքրքրությունը սկսվեց գիտական և մարդկային մի հանդիպումից։ 2025 թվականի ձմռանը ես մեկնեցի Հայաստան՝ մասնակցելու առաջին «Ֆրանս-հայկական արյունաբանական համաժողովին», որը կազմակերպել էր Transplant to Armenia ասոցիացիան, և որտեղ ինձ հրավիրել էին ելույթ ունենալու թրոմբոզի և քաղցկեղի փոխկապակցվածության մասին։
Այս այցի ընթացքում համաժողովի կազմակերպիչ Ժերար Հովակիմյանը մեզ ծանոթացրեց տեղում առկա որոշ իրողությունների հետ և բարձրացրեց իմ իրազեկվածությունը գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործման հետ կապված մարտահրավերների վերաբերյալ։
![]()