Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 28-ից մայիսի 4-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ ապրիլի 28-30-ը և մայիսի 3-4-ը,

◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 29-30-ը և մայիսի 2-ին,

◾️ Արաբկիրում` մայիսի 1-ին և 3-4-ը,

◾️ Շենգավիթում՝ մայիսի 4-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 28-ին, 30-ին և մայիսի 2-3-ը,

◾️ Կենտրոնում՝ ապրիլի 28-30-ը և մայիսի 3-4-ը,

◾️ Արաբկիրում` ապրիլի 29-30-ը և մայիսի 1-4-ը,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ