Ամբողջ օրն ազգային արժեքների ոտնահարումից խոսող «ռուսամետ ընդդիմությունը» հայկական քանի՞ արժեք ճանաչեց. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ընդդիմությանը:

«Ամբողջ օրն ազգային արժեքների ոտնահարումից խոսող «ռուսամետ ընդդիմությունը» այսօր ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը ներկայացված հայկական մշակութային ժառանգության քանի՞ արժեք ընդհանրապես ՃԱՆԱՉԵՑ, քանիսի՞ գոնե անունը կարող է տալ, էլ չեմ ասում պատմական կամ մշակութաբանական կոնտեքստը բացատրել։

Հը՞, բայղուշնե՛ր։ Օրինակ՝ Անահիտ աստվածուհու դիմաքանդակի վրա պրոյեկտված արվեստի գործերից քանիսի՞ հեղինակի անունը (չեմ ասում բուն գործի անունը) կարող եք տալ»,- գրել է Եղոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ