Դանիել Իոաննիսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած արտակարգ հավաքին։
Հուժկու հայտարարության արձագանքները`
Վազգեն Մանուկյանն իր խիստ դժգոհությունն է հայտնում առ այն, որ իրեն չեն խաղացնում։
Վլադիմիր Պուտինը խնդրել է Փաշինյանին, որ չբռնագանձեն այն սեղանը, որի շուրջ ծավալվում են այդ ուժերի «քաղաքական աշխատանքները»։
Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի միանալու շնորհիվ իրենք հաստատ կտապալեն Փաշինյանին։
Ալեքսանդր Լուկաշենկոն տարակուսանք է այն մասով, որ հայտարարությունում հիշատակված չէ Միութենական պետությունը։
Ռոբերտ Քոչարյանը հորդորել է հայտարարության մեջ ավելացնել նաև Մարդու իրավունքների հետ կապված կետ։
«ՆարԴոս» դագաղների խանութ-սրահը դատապարտել է հավաքը` կոչ անելով թաղել մեռելներին։
«Հայաքվեն» մատնացույց է արել Ռուսաստանին, թե ինչպես ևս մի քանի կուսակցություն բերել այդ հայտարարության տակ։
Կաթողիկոսը հերթական անգամ շնորհակալություն է Հայտնել Վլադիմիր Պուտինին` յուր գոյության համար։
Արևմտամետ ձևացող ЛОМ-երը փորձում են ФСБ-ից պարզել, թե ինչպես դրսևորվեն այս ամբողջ պատմությունում։
ՔՊ-ն շնորհակալ է Աստծուց, որ իրեն պարգևվել է այսքան սարսափոլի ընդդիմություն։
![]()