![]()
Սամվել Կարարապետյանի տանը քաղաքական պանիխիդա է, հավաքվել են քաղաքական դիակները։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ շարունակելով․
«Անհամբեր սպասում եմ, թե երբ են փողոցային շարժում սկսելու ու իշխանություն զավթելու, իրենց ասելով 50+ տոկոս ձայն ունեն»։
Գրառմանը կից՝ Չախոյանը լուսանկար է հրապարակել։
![]()
Հիշեցնենք՝ վաղ առավոտից 65 հասցեում ընթացել են խուզարկություններ, ընդ որում՝ Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում:
Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել վարույթից։
9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
![]()