Շարժում սկսեք, անունը դրեք «հոպարի փրկության շարժում», Վազգեն Մանուկյանին էլ բերեք, թող առաջնորդի. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած «հավաքի» լուսանկարն ու մեկնաբանել այն:

«Առավոտից մեդիայով լուրջ դեմքով հայտարարություններ անես, վերջում շուրջդ հավաքես ժողովրդի կողմից մերժված ուժերին ու առաջարկես համախմբվել։

Բայց ամենակարևոր արձանագրումն այն է, որ էլ ընտրակաշառք չկա, ու այս մարդկանց հույսը՝ ինչպես սկզբում, այնպես էլ հիմա, նույն դեմքերն են։ Քոչարյանի համար ժամանակին Վազգեն Մանուկյանի շուրջ գոնե մի 17 ուժ էր հավաքվել, էնպես որ՝ «տրանսֆերային պատուհանը» բաց է, տեսնենք՝ ով կմիանա։

Շարժում սկսեք՝ անունը դրեք «հոպարի փրկության շարժում», Վազգեն Մանուկյանին էլ բերեք՝ թող առաջնորդի»,- գրել է Մանավազյանը:

Հիշեցնենք՝ վաղ առավոտից 65 հասցեում ընթացել են խուզարկություններ, ընդ որում՝ Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում:

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել վարույթից։

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ