![]()
Անթիվ-անհամար ապօրինի ծագում ունեցող գույքերի գործերով անցնող Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ կոռուպցիոն դեպքերի նկատմամբ պետք է խիստ պատիժներ սահմանվեն:
Այս մասին նա ասել է երիտասարդների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
«Մի կողմից պետք է համակարգն այնպես աշխատի, որ կոռուպցիոն ռիսկերը հնարավորություն չունենան ուղղակի դրսևորվելու, մյուս կողմից եթե այդ դեպքերը կան, ուրեմն խիստ պատիժներ պետք է սահմանվեն։ Ավելի մեծ պրոբլեմը եղել է պաշտոնյաների փոխկապվածությունը բիզնեսների հետ․ այ սա պետք է բացառվի»,- ասել է շուրջ տասը տարի Հայաստանի կառավարման ղեկը իր ձեռքին պահած և մեծ հարստություն կուտակած Ռոբերտ Քոչարյանը:
Թե ինչ է պահանջում ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից, կարող եք դիտել՝ այստեղ:
![]()