![]()
Երիտասարդների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ինքնավստահ հայտարարել է, թե «Հայր մերը» երեք լեզվով գիտի:
Վերջինս, սակայն, հանդիպման ժամանակ որևէ լեզվով այն չի ասել, որպեսզի ապացուցի իր խոսքերի ճշմարտացիությունը:
«Ես քահանայի թոռ եմ, «Հայր մերը» 3 լեզվով գիտեմ, իմ հորական կողմի պապը քահանա է եղել Աստղաշեն գյուղում, նախկին անունը Դաշբուլաղ էր։ Վերջին քահանան է եղել, որովհետև 1926-1927 թվականներին Ղարաբաղում բոլոր եկեղեցիները փակել են Ադրբեջանի իշխանությունները։ Ո՞նց կարա քահանայի թոռը չիմանա «Հայր մերը»։ Գյուղում մեր ազգին ասում էին Դերունց, իսկ պապիս անունն էր Սարգիս Քոչարյան»,- ասել է Քոչարյանը:
Նկատենք՝ համացանցում երկար տարիներ առկա է մի տեսանյութ, որում Լևոն Տեր-Պետրոսյանը նոր Հայաստան ժամանած Քոչարյանին ծաղրում է՝ հարցնելով, թե «Հայր մերը»-ը գիտի, ապա Տեր-Պետրոսյանը հավելում է. «Որ ասում եմ՝ հայ չես, չես հավատում»: Քոչարյանը շփոթահար և ժպտալով արձագանքում է. «Ալբանացի եմ»:
![]()