Ալիևը տեսակապով միացել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով է միացել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որն անցկացվում է Երևանում։

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի կայքում ավելի վաղ հրապարակվել է մասնակիցների ցանկը, որոնց թվում է նաև Ադրբեջանի նախագահը։

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։

Դրանից հետո գագաթնաժողովը հաջորդաբար անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Իսպանիայի Գրանադա քաղաքում, Միացյալ Թագավորության Օքսֆորդշիր քաղաքում, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։

Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 եվրոպական երկրների առաջնորդներին հավասար հիմունքներով, միասնության ոգով և ընդհանուր նպատակով։Այն տրամադրում է քաղաքական հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրության հարցերը հասցեագրելու համար, ամրապնդելու Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եվրոպական առաջնորդներին հարթակ է տրամադրում փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման։ Այն չի փոխարինում գոյություն ունեցող որևէ կազմակերպության, կառույցի կամ գործընթացի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ