Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու

Ռուս երգչուհի Ալսուն, որ օրեր առաջ Հայաստանում էր, «Ինստագրամ»-ի իր էջում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել այստեղ անցկացրած օրերից։

Դրանց կից նա գրել է.

«Առաջին անգամ էի Երևանում, դեռ տպավորությունների ներքո եմ։ Այնքան հյուրընկալ, գեղեցիկ, համեղ, կենսունակ քաղաք է՝ յուրահատուկ մթնոլորտով, և ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է եղել, որ Էլինա Ջանիբեկյանի ու Ժաննա Լևինա Մարտիրոսյանի հետ այսքան տարիների բարեկամությունից հետո ես երբեք այստեղ չեմ եղել։

Սիրելի՛ աղջիկներ, շնորհակալ եմ այս քաղաքը ինձ համար բացելու, այն ներսից, հոգով ցույց տալու համար։ Կարծես թե սա արևոտ Հայաստան իմ հաճախակի այցելությունների միայն սկիզբն է։ Շատ շնորհակալություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ