Վեդիում մանկապղծության դեպք կոծկելու մասին պնդումները սուտ են. ՆԳՆ-ն մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել

Լրագրող Սյուզի Բադոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն փորձում է կոծկել դեպքերը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հերքել են այս տեղեկատվությունը՝ նշելով մանրամասներ ու հայտնելով, թե ինչ է եղել իրականում:

«Նշված լրագրողը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, քանի որ համայնքային ոստիկանության Վեդիի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ մեկ անձ մի աղջկա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ, և հենց ոստիկանների գործողությունների շնորհիվ է հրավիրվել ենթադրյալ տուժողն ու տվել հանցագործության մասին հաղորդում:

Դրանից հետո կասկածյալը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական մարմնին: Սա ապացուցում է, որ լրագրողի գրածը բացարձակապես անհիմն ապատեղեկատվություն է և ոստիկանությունն ինքն է ընթացք տվել գործին տվյալներ ստանալուց հետո:

Մարմնական վնասվածք պատճառելու դեպքին ևս ոստիկանությունը շատ արագ արձագանքել է, հարուցված է քրեական վարույթ: ՆԳՆ-ն որևէ գործ չի կոծկել»,- հայտնել են նախարարությունից ու հավելել, թե 2 դեպքում էլ ՆԳՆ ոստիկանությունն ինքն է ընթացք տվել գործին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ