EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։

Մասնավորապես, մայիսի 3-ին

ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:

Ժամը 18:00-20:00 փակ կլինի

Լեոից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-19:30-ը փակ կլինեն

Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․

Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ. Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,

Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,

Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է

Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,

Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:

Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու

Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,

Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-10:30-ն փակ են լինելու նաև

Հանրապետության հրապարակը,

Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,

Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,

Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,

Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,

Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Մայիսի 5-ին՝ ժամը 8:00-12:00-ն փակ են լինելու

Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,

Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,

Աթենքի փողոցը,

Ծիծեռնակաբերդի խճուղին,

Մաշտոցի պողոտան,

Սայաթ-Նովայի պողոտան,

Աբովյան փողոցը,

Բաղրամյան փողոցը:

Ժամը 16:30-17:30-ը երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ