![]()
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։
Նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և ՀՀ-ում է բնակվել։
Ուրիխանյանին ժամանակ է տրվել բացակայող փաստաթուղթը ներկայացնելու համար, սակայն այն չի ներկայացվել։
Ուրիխանյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի պաշտոնը, 2017-ին ընտրվել է «Ծառուկյան» դաշինքի, 2018-ին՝ ԲՀԿ ցուցակով։
2020թ. փետրվարի 2-ին դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և հանդես է եկել որպես անկախ պատգամավոր։
Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել է նաև «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու:
![]()