Կալուգեցի օլիգարխի համար ընտրակաշառք է բաժանում թաղային խուժանը, որը ժամանակին ծառայում էր ՀՀԿ-ին․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ նոր ձայնագրությանը։

«Կալուգեցի օլիգարխի համար ընտրակաշառք է բաժանում թաղային խուժանը, որը ժամանակին ծառայում էր ՀՀԿ-ին»,- հրապարակած տեսանյութին կից գրել է Չախոյանը՝ ընդգծելով, որ մարդկանց ինքնասիրությունը վիրավորելով փորձում են նյութապես շահագրգռել։

«Ձայնագրություններում ակնհայտ երևում է, որ գործ ունենք «Հանրապետական» կուսակցության համար ժամանակին ձայներ հավաքագրող թաղային խուժանի հետ, «Հանրապետական»-ի ընտրատասովչիկների հետ, ովքեր հիմա նոր տեր են գտել՝ ի դեմս կալուգեցի օլիգարխի»,- ասել է Չախոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ