![]()
«Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն»:
Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Երբ Կառավարությունը բերում է Սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է խորհրդարանական ընտրություն: Դա իմ իմացած քաղաքագիտական դասագրքային օրինակն է»,- նշել է նա:
«Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի Սահմանադրության նախագիծ, դա չանցնի, դրանցից հետո արտահերթ ընտրություններ չլինեն։ Կապրենք, կտեսնենք»,- ասել է նա։
![]()