![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չի հասկանում, թե Սամվել Կարապետյանն ինչու է ուզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպել Հայաստան նրա այցի ժամանակ:
Պատգամավորը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում անուղղակի հարց է հնչեցնում. «Որ քննարկի Ֆրանսիայում կալանքի տակ գտնվող գույքի հարցե՞րը»:
Եղոյանը նաև վիրավորական է համարում այն, որ Սամվել Կարապետյանը ասում է, թե այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու է, որ դառնա ՀՀ ղեկավար. «Զավեշտ է, եկել ասում է՝ ոտներդ կախ գցեք՝ քաղաքացիությունից հրաժարվեմ, Սահմանադրություն փոխեմ՝ իմանալով, որ չի կարող լինել թեկնածու»:
Ըստ իշխող ուժի անդամի՝ Կարապետյանները չեն հասկանում, որ հանրության վստահությունը շահելու և քաղաքականապես թրծվելու համար ժամանակ է հարկավոր. «Քաղաքականությունը հո ավտոսալոն չի, որ մտնես ու ավտո առնես»:
Անդրադառնալով Կարապետյանների թիմի «սիմվոլ» Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորմանը՝ Արման Եղոյանը նկատում է. «Ում հետ շփվում եմ, առաջին անգամ են անունը լսում, էդ ի՞նչ ծանր հրետանի է»:
Իսկ թե ինչու է «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարում, որ չվերարտադրվելու դեպքում պատերազմ է լինելու, և ինչու են նախևառաջ կարևոր բիոմետրիկ անձնագրերը, կարող եք դիտել ամբողջական հարցազրույցում:
![]()