Այլանդակ բարքերի ծնունդ են, ուղնուծուծով մաֆիոզ, ուզում են պատերազմ հրահրել ՀՀ-ում. տեսանյութ

Ուտրեխտի համալսարանի հետազոտող, քաղաքագետ Հրայր Մանուկյանն այն կարծիքին է, որ Հայաստանում սպասվող ընտրություններում արտաքին դերակատարների կողմից ուղիղ աջակցությունը այս կամ այն ուժին չի խախտում դեմոկրատական սկզբունքները:

Ըստ նրա՝ իշխանության ընդդիմախոսները մտահոգվում են եվրոպացի պաշտոնյաների Հայաստան գալով, քանի որ լավ գիտեն՝ նրանք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ լավ վերաբերմունք ունեն և Հայաստանի վարչապետին կներկայացնեն դրական լույսի ներքո:

Միաժամանակ Մանուկյանը նկատում է՝ եվրոպացի պաշտոնյաները զուսպ են, չեն անի բացահայտ աջակցության հայտարարություններ:

Զրուցակիցը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը իշխանության գալու դեպքում ձախողելու են խաղաղությունը և Հայաստանը տանեն պատերազմի:

Նրա նկատառմամբ՝ այս մարդիկ ուղնուծուծով ռուսական այլանդակ բարքերի ծնունդ են, մաֆիոզ, նրանց ուժը անօրինական քրեական միջոցներն են:

Հրայր Մանուկյանը շեշտում է՝ Ռուսաստանը ագրեսիվ խմբակներին կֆինանսավորի, որպեսզի նրանց միջոցով անկայունություն հրահրի ՀՀ-ում:

«Պետք է պատրաստ լինել. շատ անօրինական գումարներ են մտնում ՀՀ»,- ասում է նա:

Վերջինս ընդգծում է՝ ընտրություններին ամենակարևոր հարցը լինելու է՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ