Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկել՝ ի նշան բարեկամության

Փարիզում՝ ՀՀ դեսպանության նոր շենքի բակում, Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ծիրանենի են տնկել՝ ի նշան Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարատև բարեկամության։

Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն։

Դեսպան Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է. «Հազարամյակներ շարունակ Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող ծիրանի ծառը, որի լատիներեն անվանումը Prunus armeniaca է, մեր ժողովրդի համար շատ ավելին է, քան պարզապես պտղատու ծառ։ Այն մարմնավորում է մեր երկրի առատությունը, մեր ազգի դիմացկունությունը և այն խոր կապը, որը միավորում է հայերին իրենց նախնիների ժառանգության հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ