Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, վարչապետի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ:

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:
Այս օրը ոչ միայն սուգի, այլև հիշողության և արդարության պահանջի օր է, երբ միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում միանում են՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը։
Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության զոհերը սրբադասվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2015 թվականին՝ որպես նահատակներ, ընդգծելով նրանց հիշատակի հոգևոր և ազգային նշանակությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ