Կաշառքի վրա բռնում են, ասում է՝ հղի եմ, հիվանդ եմ. ուրիշ ինչ գիտեն սրանք՝ բացի կաշառք բաժանելուց. Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Լևոն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Սամվել Կարապետյանի հայտնվելը Հայաստանում իր համար նույնն է, ինչ որ Ռուբեն Վարդանյանի հայտնվելը Ստեփանակերտում․ երկուսն էլ պրովոկատորներ են և Մոսկվայի ագենտուրան:

Ըստ զրուցակցի՝ ակնհայտ է, որ եկել է իշխանություն տապալելու, շանտաժ է անում, պրովոկատոր է, վա բանկ է գնում, իսկ թե ինչու, Շիրինյանը կարծում է, որ հանձնարարություն ունի Կալուգայի «պրարապը» և նաև իր աչքի առաջ ունի Ռուբեն Վարդանյանի փորձը:

Շիրինյանը հարցադրում է անում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը հայտնվեց Ստեփանակերտում. «Այդ բարերարը, մարդասերը, հայրենասերը, որը Արցախի տեղը չգիտեր, բայց գնում էր Ստեփանակերտ՝ Արցախը փրկելու, որովհետև Մոսկվան էր գործուղել: Ու այնտեղ հաջողելուց հետո պիտի գար Հայաստան ու վարչապետ դառնար, բայց Աստված այլ կերպ տնօրինեց: Եթե Ռուբեն Վարդանյանը գնաց Բաքվի բուլվար, Սամվելը կարող է Տիզբոն գնալ, որովհետև ռուսները սրանց ակնհայտորեն գործուղում են քայքայիչ գործողության:

Ռուսները հայ մեծահարուստներին, որոնք Կրեմլի շուրջ որոճում են, վերջում պատժում են․ էդպես է եղել Աղասի Խանջյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի հետ, էդպես էլ լինելու է սրանց հետ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ