Ռոբոտները մինչև 2083 թվականը կարող են գերազանցել մարդկանց թվին

ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտնականների ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2083 թվականը մարդանման ռոբոտների թիվը կարող է հասնել 10 միլիարդի և գերազանցել Երկրի բնակչության թվին։ Հետազոտության այս սցենարը ենթադրում է, որ ռոբոտները կկարողանան ինքնուրույն մասնակցել իրենց նմանների արտադրությանը, իսկ դրա համար անհրաժեշտ կլինեն բավարար էլեկտրաէներգիա և պահեստամասեր։

ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ աշխարհի բնակչությունը 2080-ականների կեսերին կհասնի շուրջ 10.3 միլիարդի, ապա կսկսի աստիճանաբար նվազել։ Այս պահին աշխարհում կա մոտ 10 հազար մարդանման ռոբոտ։ Ակնկալվում է, որ մինչև 2050 թվականը դրանց թիվը կարող է գերազանցել 1 միլիարդը։ Գիտնականները, սակայն, ընդգծում են, որ ռոբոտների թվով մարդկանց գերազանցելը դեռ չի նշանակում, որ նրանք կգերիշխեն հասարակական, քաղաքական կամ տնտեսական կյանքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ