![]()
Երևանում մեկնարկել է արդեն 8-րդ անգամ անցկացվող TOON EXPO. Invest 2026 միջազգային ցուցահանդեսը, որը դարձել է տարածաշրջանի անշարժ գույքի, կառուցապատման և ներդրումային ոլորտի կարևորագույն հարթակներից մեկը։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 100 ընկերություն՝ Հայաստանից և աշխարհի ավելի քան 10 երկրից՝ ներկայացնելով բնակելի, կոմերցիոն և ներդրումային անշարժ գույքի բազմազան նախագծեր։
Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ է․ դեռ մեկնարկից առաջ գրանցվել է ավելի քան 45 հազար այցելու՝ աշխարհի 30-ից ավելի երկրից։
TOON EXPO-ն պարզապես ցուցահանդես չէ, այն հարթակ է, որտեղ հանդիպում են գաղափարները, հնարավորություններն ու ներդրումները՝ ձևավորելով նոր համագործակցություններ և գործարար կապեր։
Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Big Projects» ընկերության համահիմնադիր Դիանա Հարոյանի խոսքով՝ TOON EXPO-ն անշարժ գույքի շուկայի յուրօրինակ հայելին է, որն արտացոլում է ոլորտի զարգացումները, պահանջարկն ու առկա հնարավորությունները։
![]()