![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքին և հրապարակված նոր ձայնագրությանը:
Հովհաննիսյանը ընդգծել է՝ ընտրակաշառքի ցանկացած դեպք բացահայտվելու է։ Պատասխանատվություն է կրելու և՛ ընտրակաշառք տվողը, և՛ բաժանողը։
Նա սոցցանցի իր էջում ձայնագրությունից հատվածներ է հրապարակել, որում կաշառք տվողները վիրավորական արտահայտություններ են անում այն մարդկանց հասցեին, որոնց գումար են տվել։
«Նկատե՞լ եք, թե ինչպես են հայհոյում ընտրակաշառք բաժանողները ընտրակաշառք վերցնողներին»,- հարցնում է Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Եկել ու հին մեթոդներով ուզում են գողանալ ժողովրդի իշխանությունը, չի ստացվելու, դատվելու եք բոլորդ»։
![]()