![]()
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, տեղեկացրել է, որ «Հրապարակ»․ «Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
«Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվում է, որ կինը մահացել է բժշկական միջամտությունից հետո, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և կատարվում է նախաքննություն»,- ասվում է պարզաբանման տեքստում:
![]()