2025-ին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որից 19,367-ը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներ

2025 թվականի կտրվածքով հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի, որից 19,367-ը եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Ըստ նախարարի՝ 2024-ի համադրությամբ քաղաքացիության շնորհման աճ ունենք, որովհետև հատկապես այլ երկրների քաղաքացիները, ազգությամբ հայերը, Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները դիմում են, և 2025-ին արդեն բավականին մեծ տեմպով քաղաքացիների շնորհման պրոցես է ապահովվել:

«Քաղաքացիության շնորհման տեսանկյունից ավելացում ունենք: Սա թույլ է տալիս փաստելու, որ ՀՀ-ն գրավիչ պետութուն է դառնում թե՛ ազգությամբ հայերի համար, որոնք այս պահին չունեն ՀՀ քաղաքացիություն, թե՛ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների և օտարերկրյա այլ պետության ներկայացուցիչների համար»,- ասաց նա:

Այս համատեքստում նախարարն անդրադարձավ նաև շահարկումներին, թե պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին: Նա հիշեցրեց՝ 2025-ին քաղաքացիություն ստացածների թիվը եղել է 19,367, բայց Ղարաբաղից տեղահանված 36,676 անձ, ըստ էության, ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, որից մի հատվածը եղել է անձնագրավորման ռեժիմով, մնացյալ մասը՝ նախագահի հրամանագրով:

«Տեղահանված անչափահասները եղել են ընդհանուր առմամբ 28 հազարը, որից 12 հազարն արդեն իսկ անձնագրավորման եղանակով ստացել է ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ