Էս ի՞նչ շարժ է, ոնց որ «Պտտվիր, կյանքի կարուսել» երգը լինի. վարչապետը՝ ընդդիմադիրների՝ դահլիճ ելումուտի մասին

«Էս ի՞նչ շարժ ա, ոնց որ «Պտտվիր կյանքի կարուսել» երգը լինի, գալիս են պտտվում, գնում են, պտտվում, գնում են»:

Այս մասին ԱԺ-ում իր խոսքի սկզբում հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմադիրների՝ ԱԺ դահլիճ ելումուտի մասին:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց, թե ընդդիմադիրները պարբերաբար չեն մասնակցում նիստերին, բայց գրանցվում են, որ աշխատավարձից պահում չլինի, որովհետև եթե չեն գրանցվում, աշխատավարձ չեն ստանում:

«Գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որ չմասնակցեն նիստերին, մենք 5 տարի է՝ էդ շարժն ենք նայում»,- ասաց Ռուբինյանը:

«Հա բա ճիշտ են անում, եկեք գրանցվեք, գնացեք, ժողովո՛ւրդ ջան, չեք խանգարում ընդհանրապես, եկեք գրանցվեք, վարկ-մարկ կունենաք փակելու, բենզինի գինն է թանկացել, էլ չեմ խոսում՝ գնաճի մասին եք ասում»,- ընդդիմադիրներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե 2 ամիս մնաց:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ