Մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում են միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները

2026 թվականի մայիսի 3-ից մայիսի 5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը։

Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիան։

«Մասնավորապես արգելվում են․

• ոչ առևտրային գործարարական թռիչքները,
• ուսումնական թռիչքները,
• անձնական թռիչքները,
• գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,
• անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները

Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է ՄԻԱՅՆ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հետևել միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հրապարակումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ