![]()
«Կարծում եմ՝ մեր ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի և ընդհակառակն ունի բազմաթիվ պատճառներ՝ մեկը մյուսից հիմնավոր, այդ ուժերին ձայն չտալու: Քվեարկել այդ ուժերից որևէ մեկի օգտին, դա նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցուպատասխանին ընդդիմության բացակայությանը՝ վարչապետը նշեց. «Ես 6 տարի անցկացրել եմ ԱԺ-ում, չեմ հիշում մի հարցուպատասխան, որ բաց թողած լինեմ: Նրանց բացակայությունը մի բանի վկայություն է, որ այդպիսով նրանք ընդունում են իրենց պարտությունն այս քաղաքական երկխոսության մեջ և մյուս կողմից էլ վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են ԱԺ-ից»:
Ըստ Փաշինյանի՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ամբողջությամբ նախկիններից բաղկացած կուսակցություն է. «Եթե նայենք պատերազմի եռագլուխ կուսակցությանը՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ցանկը, որ նայում ես ոնցոր խառնած ու բաժանած լինեն: «Ուժեղ Հայաստան»-ը Սերժ Սարգսյանի թևն է Քոչարյանի թևի մի մասի հետ, հանրապետականներն իրենք էլ դա չեն թաքցնում, «Հայաստան» դաշինքի մի հատվածը հիմա տեղավորված է «Ուժեղ Հայաստան»-ում, մյուս հատվածը տեղափոխվել է «Բարգավաճ Հայաստան»: Մենք չենք կարող խուսափելի նախկին-ներկա թեմայից, երբ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները նախկինների ներկայացուցիչներն են: Լավ առաջարկ է ժողովրդին, բոլորին նստեցնել Նոյյան տապան և բաց թողնել բաց նավարկության դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»:
![]()