Ադրբեջանից ՀՀ նավթամթերք ներկրման արդյունքում մեր բնակիչները տասնյակ միլիարդների խնայողություններ արել․ վարչապետ

Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր ՀՀ ադրբեջանական երկաթուղով ապրանքներ են ներկրվում, Ադրբեջանից նավթամթերք է ներկրվում ՀՀ, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ արել։ Այս մասին Ազգայի ժողովի հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներկրմանը։

«Ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում, մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում «մենաշնորհի կազմաքանդում» օպերացիան, որը տևում էր 8 տարի։ Էլի բաներ կան, որոնք տևում են 8 տարի»,-ասաց նա և նշեց, որ քաղաքացիները հարցնում են, թե ինչու այդքան։

Վարչապետը պարզաբանեց, որ դա ունի շատ պարզ պատասխան, որովհետև բառի բուն իմաստով մաֆիայի դեմ են պայքարում, առավելևս այդ մաֆիան ունի այլ տեղերում այլ ճուղեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ