Ուժեղ տղերք, դուրս եկեք կանանց ստինքների հետևից, դա տղամարդավայել չէ… Հայկ Հովյան

Հայկ Հովյանը գրել է․

Ուժեղ տղերք, դուրս եկեք կանանց ստինքների հետևից, դա տղամարդավայել չէ…

Ադրբեջանցիների, իրանցիների կամ պաղեստինցիներին պատերազմելու մշակույթում կա մի զազրելի երևույթ, որը մերժելի է հայերիս բարոյական պատկերացումներին:

Խոսքը գնում է բնակավայրերը, մանկապարտեզները կամ հիվանդանոցները` ռազմական օբյեկտների համար վահան օգռագործելու մասին:

Խաղալով հակառակորդի բարոյականության սահմանների վրա, նրանք փորձում են օգտագործել խոցելիներին, որպես կենդանի վահան, իսկ հակահարվածի դեպքում էլ անմեղ զոհերին դարձնում են գործիք` հակառակորդից անմարդկային հրեշ կերտելու համար:

Նույն այս զազրելի մարտավարությունը փորձում է կիրառել հայրենական «ուժեղ» ընդդիմությունը` իրենց կեղտոտ գործերը քողարկելով խոցելի կերպարների թիկունքում:
Կստացվի պլստալ` շատ լավ, չի ստացվի` կօգտագործեն այդ մարդկանց խոցելիությունը իշխանությունների հակավարկանիշն ավելացնելու նպատակով, ձեռքի հետ էլ իրենց կողմը քաշելով նյարդերից թույլ օգտակար ապուշներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ